Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հայ-լիտվական համագործակցության հեռանկարներ

ՀՀ ԱՆ. Հայ-լիտվական համագործակցության հեռանկարներ

«Ինձ համար կարևոր նպատակ է, որպեսզի մեր երկրների մասնագետները հնարավորություն ունենան համագործակցելու միմյանց հետ»,- Լիտվայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկաս:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն հունիսի 20-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության բնագավառում Լիտվայի հետ համագործակցության հեռանկարները:


«Մեր երկրները համատեղ ծրագրեր են իրականացնում հիմնականում վերարտադրողական, հանրային և հոգեկան առողջության ուղղությամբ։ Այդ համագործակցությունն իրականացվում է հիմնականում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային անդամ-պետությունների հետ համագործակցության շրջանակներում»,- նշեց Արմեն Մուրադյանը։


Նախարարը կարծիք հայտնեց, որ լիտվացի գործընկերների համար հետաքրքիր կարող է լինել Հայաստանում մանկական և մայրական մահացության ցուցանիշների բարելավման, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում գրանցած լուրջ ձեռքբերումները:

Լիտվայի Հանրապետության դեսպանը շնորհավորեց առողջապահության նախարարին պաշտոնը ստանձնելու
կապակցությամբ:


«Հույս ունեմ, որ Հայաստանում իմ առաքելության ընթացքում մեզ կհաջողվի բարեկամական և աշխատանքային մթնոլորտ ձևավորել»,-նկատեց Էրիկաս Պետրիկասը` հավելելով, որ 2001-2005 թվականներին` Ժնևում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին սերտ է եղել իր առնչությունը առողջապահական ոլորտի հետ:


«Ինձ համար կարևոր նպատակ է, որպեսզի մեր երկրների մասնագետները հնարավորություն ունենան համագործակցելու միմյանց հետ»,- շեշտեց Պետրիկասը:


Որպես համագործակցության կարևոր ուղղություն խոսվեց ինչպես ուսանողների, այնպես էլ` բուժաշխատողների վերապատրաստման ծրագրերի մասին, որոնց իրականացման գործում Լիտվան կարող է աջակցել Հայաստանին:


Դեսպանն առաջարկեց ստորագրել առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության միջգերատեսչական համատեղ համաձայնագիր, որը հնարավորություն կընձեռի հստակեցնելու համագործակցության հետագա ծրագրերը:

Դիվանագետը նախարարին հրավիրեց առաջիկայում աշխատանքային այց կատարել Լիտվա, ինչն ընդունվեց:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ